Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահոգված է Երեւանում կրպակների ապամոնտաժման գործընթացով, եւ ներկայումս գրասենյակը ուսումնասիրում է դրա օրինականությունը՝ պարզաբանումներ պահանջելով համապատասխան իրավասու մարմիններից եւ խնդրին առնչվող անձանցից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, ահազանգ ստանալով, եղել են Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում՝ կրպակների ապամոնտաժման վայրում, եւ դեպքի մանրամասները զեկուցել են Պաշտպանին: Խնդրի վերաբերյալ իր գնահատականները Պաշտպանը կներկայացնի օգոստոսի 16-ին:




























