Ֆրանսիայի դատախազությունը 2015 թվականին Բատակլան համերգասրահում իրագործած ահաբեկչությունների մեջ 12 մեղադրյալի համար ցմահ ազատազրկում է պահանջում, գրում է The Guardian-ը։

Ֆրանսիայում երբևէ անցկացված ամենամեծ քրեական դատավարության վերջին շաբաթներին դատախազները հաշվել են իրենց հավաքած ապացույցները եւ ափսոսանք հայտնել, որ հիմնական հարցերը դեռևս անպատասխան են մնում։

Հարձակման զոհ էր դարձել 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 490-ը։

Ենթադրվում է, որ գլխավոր մեղադրյալը՝ Սալլահ Աբդեսլամը, հարձակման վերջին փրկվածն է: Մեղադրյալների մեծ մասն ինքնասպանություն է գործել կամ սպանվել ոստիկանների կողմից։ Նրան կարող է սպառնալ ցմահ բանտարկություն՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։

Հարձակման համար պատասխանատվությունը է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։