«Դրուժբա» նավթամուղի շահագործումն իրականացնող «Տրանսնեֆտ» ընկերությունն հանդրադարձել է BAZA տելեգրամյան ալիքում երեկ տարածված տեղեկությանն այն մասին, որ ինքնաշեն ռումբերի պայթելու հետեւանքով Բրյանսկի շրջանում նավթամուղը վնասվել է, եւ նշել, որ մատակարարումների ընդհատում տեղի չի ունեցել:
Ընկերության նախագահի մամուլի քարտուղար եւ խորհրդական Իգոր Դեմինը, ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է, որ վառելիքը Կենտրոնական Եվրոպա Ուկրաինայի տարածքով արտահանվում է այնպե՛ս, ինչպես Բելառուսի տարածքով՝ Լեհաստան:
BAZA տելեգրամյան ալիքի տվյալներով հունիսի 11-ին Ուկրաինային սահմանակից Բրյանսկ գյուղում երեք պայթյուն էր որոտացել:
Նշենք, որ նավթամուղի երկարությունը 8,9 հազար կիլոմետր է։ Հզորությունը՝ տարեկան 66,5 միլիոն տոննա։ Նավթամուղի տեխնիկական օբյեկտների սպասարկման համար աշխատում է մոտ 4000 մարդ։ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը համաձայնեցնելիս`Հունգարիայի խնդրանքով նավթամուղը հանվել է սահմանափակումների փաթեթից:




























