Ավստրալիայի կենդանիների իրավունքների պաշտպանները պնդում են Թուրքիայում դաժանաբար են վերաբերում ավստրալական ոչխարների եւ խոշոր եղջերավոր անասունների հետ, եւ հայտարարել են, որ ներկայացնելու են իրենց դիտողությունները Սենատի լսումներում: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը` վկայակոչելով The Australian-ը:
Նրանք ներկայացնելու են նոր տվյալներ Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Ջո Լյուգվիդին` Թուրքիայում անասունների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:
Animals Australia-ն բազմաթիվ տեսագրություններ ունի, թե ինչպես են ծեծում եւ սպանում` խախտելով կենդանիների պաշտպանության միջազգային կանոնները:
Տեսագրությունն արվել է վերջին շրջանում, երբ խումբը մեկնել է Թուրքիա եւ տեղում ուսումնասիրել իրավիճակը:



























