Շվեյցարիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել թուրքական ծագումով 28-ամյա շվեյցարացուն՝ երկու տարի առաջ Շվեյցարիայի արեւմուտքում «ջիհադի դրդապատճառով» պորտուգալացու սպանության մեջ, հայտնում է AP-ն։

Գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 12-ին տղամարդը ահաբեկչություն է իրականացրել Լոզանի մերձակայքում գտնվող Մորգես քաղաքում՝ «կոալիցիոն պետությունների եւ «Իսլամական պետության» միջեւ պատերազմի զոհերի վրեժը լուծելու համար։

Արեւմտյան Շվեյցարիայի Վո շրջանից կասկածյալը կալանավորվել է հարձակման հաջորդ օրը եւ մինչ օրս գտնվում է նախնական կալանքի տակ։

Նույն տարվա նոյեմբերին կասկածյալը հարձակվել է անվտանգության աշխատակցին վրա եւ փորձել է սպանել նրան, այնուհետեւ հարձակվել է դաշնային ոստիկանության աշխատակցի վրա, հայտնել են դատախազությունից:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ կասկածյալը, նախքան 29-ամյա պորտուգալացուն դանակահարելը, մեղադրվել է մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ Պրիլի քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման անունից բենզալցակայան վառելու փորձի մեջ:

Այժմ գործը փոխանցվել է Շվեյցարիայի դաշնային քրեական դատարան՝ հարավային Բելինցոնա քաղաքում։