Նովոռոսիյսկում Կասպյան խողովակաշարային կոնսորցիումով (CPC) նավթի առաքումները դադարեցվել են, հայտնում է Коммерсантъ-ը եւ հավելում, որ դա կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նետված եւ չպայթած ականների վնասազերծման աշխատանքների հետ:

CPC-ի բեռնման կայանների մոտ գտնվող ջրային տարածքներում հայտնաբերվել են մոտ 50 վտանգավոր ականներ եւ տորպետներ:

Ղազախստանի իշխանությունները հույս են հայտնել, որ բեռնափոխադրումների նվազումը չի ազդի նավթի արտահանման մակարդակի վրա:

Հայտնի է, որ ավելի վաղ, փոթորիկի պատճառով վնասված լինելու հետեւանքով, երեք ամիս առաջ դադարեցվել էին երկու կայանների աշխատանքները: Փորձագետների գնահատմամբ՝ վերանորոգման երեք շաբաթների ընթացքում համաշխարհային շուկան օրական մոտ 1 միլիոն բարել նավթ է կորցրել։