Թուրքիայի Քյութահյա նահանգի բնակիչ, 29-ամյա Մուսթաֆա Դինչը պոլիէթիլենային տոպրակով խեղդել է իր 3-ամյա աղջկան, նրան տարել աշխատավայր՝ նշելով, թե ինքն այդ օրը չի աշխատելու քանի որ աղջկան է սպանել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Մուսթաֆա Դինչը տնից երեխայի հետ դուրս է եկել զբոսնելու, որի ընթացքում խեղդել է իր 3-ամյա աղջկան, որից հետո մկնդեղ է խմել եւ մեքենայով մեկնել աշխատանքի վայր։ Մտնելով ներս, Մուսթաֆան գործընկերներին ասել է. «այսօր չեմ աշխատելու, աղջկաս եմ սպանել, ես էլ մկնդեղ եմ խմել։ Աղջկաս դին մեքենայում է, վերցրեք մի հով տեղ դրեք, որ չուռի»։ 

Մուսթաֆայի գործընկերներն անմիջապես իրավապահներին են կանչել։ Ավելի ուշ Մուսթաֆան մկնդեղի ազդեցությունից ուշագնաց է եղել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Մուսթաֆայի կինը ոստիկանությունում նշել է, թե իր ամուսինը հոգեկան խանգարումներ է ունեցել։