Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բանդըրմայի շրջանում 4 հոգի բռնաբարել են կանգառում ավտոբուսի սպասող Հ. Ս.-ին։

Թուրքական Stargundem-ի փոխանցմամբ՝ Հ.Ս-ն դիմել է ժանդարմերիա՝ բողոքելով, որ Քյուլեֆի գյուղ մեկնող կանգառում ավտոբուսի սպասելու ժամանակ 4 հոգի մոտեցել են իրեն եւ բռնի ուժով հեռացնելով ճանապարահից, բռնաբարել են։

Ժանդարմերիայի ծառայողներին հաջողվել է բերման ենթարկել կասկածյալներին եւ սկսել հետաքննություն բռնաբարության փաստի հետ կապված։