Թուրքիայի Իզմիր նահանգում խոզի որսի դուրս եկած Ալի Օքուրօղլուն պատահաբար սպանել է իր ընկերոջը՝ 33-ամյա Ասիլ Քազըմ Արըքանին։

Հայտնի է դարձել, որ Քազըմին պատկանող եգիպտացորենի դաշտում հայտնված վայրի խոզը վնասներ է պատճառել։ Քազըմն էլ ընկերոջ հետ դուրս է եկել որսալու այդ խոզին։ Ընկերները մի պահ նստել են հաց ուտելու, որի ընթացքում ընկերներից Քազըմը  բնական պահանջը հոգալու համար մի պահ հեռացել է։  Քազըմը հետ վերադառնալիս ծխախոտ է վառել, իսկ այդ ընթացքում Ալի Օքուրօղլուն տեսնելով ծխախոտի կրակը, կարծել է, թե այն խոզի աչքն է եւ կրակել է։  Մոտենալով կարծեցյալ խոզին Ալին արյան մեջ հայտաբերել է իր ընկերոջը։

Ալի Քազըմ Արըքանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրան վրա կրակած ընկերը ձերբակալվել է։