Հոկտեմբերի 22-ին Հունաստանում վառվել է 2010թ. Ձմեռային օլիպիական խաղերի կրակը: Արեւի լույսն արտացոլող պարաբոլիկ հայելուց ջահը վառել է հույն դերասանուհի Մարիա Նաֆպլիոտուն, ապա այն հանձնել է փոխանցումավազքի առաջին մասնակցին՝ 2001թ. հսկա ոլորավայրէջքի Եվրոպայի չեմպիոն Վասիլիս Դիմիտրադիսին:
Մեկ շաբաթվա ընթացքում կրակը շրջագայելու է Հունաստանով։ Այն մասնավորապես տանելու են երկրի հայտնի լեռնադահուկային հանգստավայրերով, ապա կհանձնեն Վանկուվերի խաղերի կազմակերչական կոմիտեին:
Էստաֆետը կանցնի ավելի քան 47 հազար կմ ՝Հունաստանից Կանադա, եւ կավարտվի 2010թ. փետրվարի 12-ին՝ Վանկուվերում 21-րդ օլիմպիադայի բացմամբ:



























