Մյունխենի «Բավարիա» ակումբի ֆոււտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, ամենաքիչը մեկ ամիս դաշտ դուրս չի գա, քանի որ վերջերս՝ «Քյոլն» ակումբի հետ Գերմանիայի առաջնության խաղի ժամանակ ծնկի վնասվածք է ստացել, եւ դուրս է եկել խաղադաշտից։
«Մենք արդեն որոշում ենք կայացրել, որ Ռիբերին պետք է վերականգնվի վնասվածքից, եւ դա կտեւի մեկ ամիս»,-ասաց գերմանացիների մարզիչ Լուի Վան Գալը։ Եթե խաղացողին անհրաժեշտ լինի վիրաբույժի միջամտություն, ապա բուժման ընթացքը կարող է ավելի երկար տեւել։
Նշենք, որ այս իրավիճակից կտուժի նաեւ Ֆրանսիայի հավաքականը, որին նոյեմբերի 14-ին եւ 18-ին, Իռլանդիայի հավաքականի հետ 2010 թվականի աշխարհի առաջնության անցումնային խաղեր են սպասում։



























