Օգոստոսի 15-ի երկուշաբթին ոչ աշխատանքային է:
Այս կիրակի հայ ժողովուրդը տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տաղավար տոնին հաջորդում է Մեռելոցը, որը Հայաստանի կառավարության որոշմամբ համարվում է ոչ աշխատանքային օր:
Հայաստանի կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ի 1652Ն որոշմամբ, «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը եւ ազգային տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ, որոշում է կայացրել օգոստոսի 15-ը ոչ աշխատանքային հռչակել»:
Դրա փոխարեն աշխատանքային է լինելու շաբաթ` օգոստոսի 20-ը:




























