Երեւանում, աԱյսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Պարեկները քաղաքացիների օգնությամբ Նիվան դարձի բերեցին և Volkswagen-ի հետ քարշակով տեղափոխեցին պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։