Շիրակի մարզի մի շարք համայնքներում 4-6 տարեկան երեխաները նախադպրոցական կրթություն կստանան մշակված ծրագրով: Խոսքը Շիրակի մարզի Ամասիա, Ոսկեհասկ եւ Հայկավան եւ Ախուրյանի ու Աշոցքի տարածաշրջանների մի շարք գյուղերի մասին է, որտեղ նախկինում նախադպրոցական կրթություն չի տարվել, առհասարակ այդ համայնքները չեն ունեցել մանկապարտեզ:
Այժմ այդ համայնքների համար նախ պատրաստվում են մանկավարժներ, ովքեր կծանոթանանա նախադպրոցական դաստիարակության նրբություններին ու նորմերին: Ծրագիրն իրականացվում է հոլանդական «Ալվան ծաղիկ» կազմակերպության ջանքերի շնորհիվ:
Գյումրիում իրականացնում է ուսուցանողների ուսուցում ծրագիրը, որի ժամանակ մանկավարժները ծանոթացնում են կրթական նոր մեթոդներին, խաղերին եւ ինչպես ֆիլմերի միջոցով երեխաների մոտ զարգացնել նորը տեսնելու զգացողություն:




























