Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանում սպանության կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Ռուսաստանի ՆԳՆ Լենինգրադյան մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից 47News-ի թղթակցին հայտնել են, որ հուլիսի 25-ին Շլիսելբուրգ քաղաքում գանգուղեղային փակ վնասվածքով, գլխուղեղի ջարդվածքով, կողերի սալջարդերով հոսպիտալացվել է 50-ամյա քաղաքացի, ով օգոստոսի 4-ին մահացել է:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում անցած շաբաթվա վերջին ձերբակալվել է 22-ամյա Զ-ն եւ Հայաստանի քաղաքացի 30-ամյա Ա-յանը: Բացահայտվել է, որ նրանք հուլիսի 25-ին Շլիսելբուրգ քաղաքում տուժածի բնակարանում խուլիգանական դրդապատճառներով ծեծել են նրան, այնուհետեւ փողոց հանելով շարունակել են ծեծել, որից հետո փախուստի են դիմել:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասով (մահվան պատճառ հանդիսացող ծանր մարմնական վնասվածքների պատճառում): Երկու կասկածյալներն էլ ձերբակալված են: