Բելգիայում ստորագրահավաք են սկսել մի քանի քաղաքական գործիչների դեմ, ովքեր հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես տեղեկացնում է «Nouvelles d’Arménie»-ն Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում Բելգիայի Սոցիլիստական կուսակցությունից Էմիր Կիրը, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցությունից՝ Մուստաֆա Օզթյուրքը, Սաիտ Քոսեն, Դեմոկրատական-մարդասիրական կենտրոնից Մախնուր Օզդեմիրը։ Ամենայն հավանականությամբ, նշված քաղաքական գործիչները ազգությամբ թուրքեր են։

Ստորագրահավաքը կազմակերպվում է  LaPetition.be կայքում։ Կայքում տեղադրված հայտարարության տակ ստորագրողները պահանջում են նշված կուսակցության ղեկավարներին իրենց շարքերից հեռացնել Հայոց ցեղասպանության փաստը մերժող քաղաքական գործիչներին, իսկ Էմիր Կիրին, Մուստաֆա Օզթյուրքին, Սաիտ Քոսին, Մախնուր Օզդեմիրին կոչ են անում հրապարակավ ներողություն խնդրել Բելգիայի հայ համայնքից։

Նշենք, որ 1998.թ Բելգիայի Սենատը ճանաչել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության փաստը։