Պերուի գյուղացիները հափշտակել են մի քանի կանանց՝ նրանց մեղադրելով կախարդության մեջ, իրավապաշտպանները իշխանություններին խնդրել են օգնել ազատ արձակել նրանց, տեղեկացրել է RPP ռադիոն։
«Օմբուդսմեն Էլիանա Ռեւոլյար Անյանյոսը ՆԳՆ-ի ղեկավարին հորդորել է անհապաղ լուծել կանանց հետ կապված հարցը, որոնք հափշտակվել են Չիլյայի գյուղացիների կողմից այն բանից հետո, երբ նրանց մեղադրել են կախարդության մեջ»,- նշել է ԶԼՄ-ն։
Այս շրջանում, որը գտնվում է լեռներում, միայն երեք ոստիկան կա, որոնք չեն կարող ապահովել բնակիչների անվտանգությունը։ Ուստի, օմբուդսմենը խնդրել է ոստիկանությանն ավելի շատ մարդիկ ուղարկել այնտեղ։
Իրավապաշտպանների տվյալներով՝ կանանց կարող են կտտանքների ենթարկել, մերկացնել, ծաղրուծանակի ենթարկել։
Ինչպես տեղեկացրել են ազգականները, կանանց հափշտակել են դեռեւս հունիսի վերջին։





























