ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում մարդիկ սկսել են տնտեսել շոկոլադի վրա, գրում է Reuters-ը՝ հղում անելով աշխարհի խոշորագույն շոկոլադ արտադրողներին։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԱՄՆ-ում շոկոլադի վաճառքը գագաթնակետին էր, մարդիկ մնում էին տանը եւ ստանում էին պետական ​​վճարումներ։ Սակայն այսօր այլ ապրանքների գների բարձրացման պատճառով ամերիկացիները սկսե; են տնտեսել  քաղցրավենիքի վրա։

Այսպես, ԱՄՆ-ում շոկոլադի մանրածախ վաճառքի ընդհանուր ծավալը վերջին մի քանի ամիսների ընթացքում նվազել է 2-3 տոկոսով։ Մեծ Բրիտանիայում բնակիչների  40 տոկոսը սկսել է ավելի էժան ապրանքներ գնել, այդ թվում՝ ավելի բյուջետային շոկոլադ՝ կակաոյի քիչ քանակությամբ։