Մոլդովայի դատախազությունը ծրագրում է մեղադրանք առաջադրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի մոր նկատմամբ։ Նրան կասկածում են ապօրինի հարստացմանը մեղսակցության մեջ, գրում է «Известия»-ն։
Որոշումն արդեն դատապարտել են Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները։ «Սա ստոր եւ անմարդկային քայլ է նույնիսկ այնպիսի անսկզբունքային իշխանության համար, ինչպիսին է PAS կուսակցության ռեժիմը (Մոլդովայի իշխող «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունը)»,-ասված է քաղաքական ուժի հայտարարության մեջ։
Մայիսի վերջին Դոդոնը տնային կալանքի տակ է հայտնվել։ Նա մեղադրվում է պետական դավաճանության եւ կոռուպցիայի մեջ։
Հունիսի 29-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Դոդոնին տնային կալանքի ենթարկելու որոշումը։





























