Անտառային հրդեհներ են մոլեգնում Պորտուգալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Խորվաթիայում՝ այրելով տներն ու սպառնալով մարդկանց ապրուստի միջոցներին, ինչը պայմանավորված է 40 աստիճան տաքությամբ՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:

Պորտուգալիայում հրդեհները տարածվել են հիմնականում երկրի կենտրոնական շրջաններում, իսկ Իսպանիոյւմ արեւմտյան սահմանին, որտեղ տարհանել են ճամբարի մասնակից 49 երեխայի: Տարածաշրջանային իշխանությունները հայտարարել են ավելի քան 4 հազար հեկտար այրված հողատարածքի մասին: Ակնկալվում է, որ ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 44 աստիճանի:

Խորվաթիայում հրդեհները մարելու նպատակով գործի է անցել հրշեջ ծառայությունն ու բանակը, իսկ Ֆրանսիայում մոտ հազար հրծեջ եւ 6 ինքնաթիռ պայքարել են՝ հարավ-արեւմուտքում բռնկված հրդեհը մարելու համար: Բորդոյից հարավ գտնվող Լանդիրաս քաղաքի շրջակայքում բռնկված հրդեհի հետեւանքով փակվել են ճանապարհներն ու տարհանվել է 500 բնակիչ:

Կոլումբիայի համալսարանի կլիմայագետ Քայ Քորնհուբերը լրատվական գործակալությանն ասել է, որ Եվրոպան կախված է մթնոլորտային շրջանառության փոփոխություններից: