Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հերթական անհարմար սայթաքում է արել՝ այս անգամ Մերձավոր Արեւելքում ունեցած իր ելույթի ժամանակ, գրել է Washington Examiner-ը։

Տարածաշրջան կատարած իր շրջագայության վերջին օրը, ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայում՝ Բայդենը խոսել է ամերիկյան զորքերի «եսասիրության» մասին։

«Սա սեպտեմբերի 11-ից հետո առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ի նախագահն այցելում է տարածաշրջան՝ առանց մարտական ​​գործողություններին ամերիկյան զորքերի մասնակցության: Մենք միշտ հարգելու ենք քաջությունն ու եսասիրությունը, անձնուրացությունն ու ամերիկացիների զոհաբերությունները, այդ թվում՝ իմ որդու՝ մայոր Բո Բայդենի, ով մեկ տարի Իրաքում է եղել», - ասել է Բայդենը:

Ավելի վաղ Իսրայել կատարած այցի ընթացքում Բայդենը, նախքան Երուսաղեմի Հոլոքոստի հուշահամալիր և թանգարան այցելելը, անդրադարձել էր Հլոքոստին եւ խոստացել «պահպանել Հոլոքոստի ճշմարտությունն ու պատիվը» եւ արագ ուղղել ինքն իրեն՝ ասելով «Հոլոքոստի սարսափը»:

Մինչ Մերձավոր Արեւելք մեկնելը Բայդենը, Սպիտակ տանը կայացած իր ելույթի ընթացքում, կարդացել էր հրահանգները՝ «Վերջ մեջբերմանը. կրկնեք տողը», իսկ հունիսին Մադրիդում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում շփոթել էր երկրները:

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Բայդենն ասել է սպառնալիքներ են առաջացրել՝ հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Մարտին նա Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ», իսկ ավելի ուշ ասել, որ Ռուսաստանի առաջնորդը «չի կարող մնալ իշխանության ղեկին»:

Որոշ ժամանակ անց Բայդենն ասել էր, որ Չինաստանի եւ Թայվանի միջեւ, ռուս-ուկրաինական հակամարտութան պես առճակատման դեպքում, զորքեր կտեղկայի Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նման պարտավորություն է ստանձնել:

Հայտնի է, որ Բայդենը ցանկանում է առաջադրվել 2024 թվականի ընտրություններին, սակայն իր կուսակիցները հիասթափվել են, իսկ ընտրողների վստահությունը նվազել: