Իտալիայի քաղաքապետերը, բիզնես խմբերը եւ արհմիությունների ղեկավարները վարչապետ Մարիո Դրագիին կոչ են արել վերանայել իր հրաժարականը՝ զգուշացնելով, որ պարտքերով լի երկրի կայունությունը վտանգված է, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Դրագին հրաժարական տալու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ իր կոալիցիոն գործընկերներից մեկը՝ «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը, հրաժարվել էր աջակցել կառավարությանը՝ խորհրդարանի վստահության քվեով: Սակայն նախագահ Սերջիո Մատարելլան մերժել էր նրա հրաժարականը եւ խնդրել հաջորդ շաբաթ խորհրդարանում ելույթ ունենալ՝ հուսալով, որ նա արտահերթ ընտրությունները կանխելու համար կոնսենսուս կգտնի։

Հակառակ որ Դրագին ստացել էր Խարհրդարանի վստահությունը՝ կոալիցիոն գործընկերոց բոյկոտը խախտել է իր ազգային միասնության կառավարությունը, որը չի կարողանա շարունակել գործունեությունը:

Իտալական 110 քաղաքների, այդ թվում՝ 10 խոշորագույն մետրոպոլիայի քաղաքապետերը բաց նամակում ասել են, որ բոլոր կողմերին կոչ են արել պատասխանատվություն ցուցաբերել։

Արդյունաբերական, գյուղատնտեսական եւ առևտրային մի շարք ասոցիացիաներ նույնպես հայտարարություններ են տարածել՝ կոչ անելով կառավարությանը շարունակել ճանապարհը, մինչդեռ Իտալիայի ամենամեծ արհմիության ղեկավարն ասել է, որ կայունություն է անհրաժեշտ: