Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետը հերքել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լավ առողջական վիճակում չէ» կամ կարող է սպանվել՝ դա անվանելով «ցանկալի մտածողություն»:

«Կարծում եմ, որ որոշ մեկնաբանություններ այն մասին, որ Պուտինը առողջ չէ, կամ ինչ-որ մեկը պատրաստվում է սպանել նրան ցանկություն է: Որպես ռազմական մասնագետներ՝ մենք Ռուսաստանում համեմատաբար կայուն ռեժիմ ենք տեսնում, նախագահ Պուտինը կարողացել է ջախջախել ցանկացած ընդդիմության, մենք տեսնում ենք հիերարխիա, որը կախված է նախագահից, եւ, հետեւաբար, վերեւում ոչ ոք չունի նրան մարտահրավեր նետելու դրդապատճառներ», - ասել էՄեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը`պատասխանելով հարցին, արդյոք նախագահ Պուտինին հնարավո՞ր է «տապալել», կամ արդյոք նրան սպառնում է «ռեժիմի փոփոխություն»։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանի Դածնությունն է, ինչը հաջորդ վարչապետը պետք է իմանա:

«Ռուսաստանը շարունակում է մնալ միջուկային տերություն, ունի կիբեր եւ տիեզերական հնարավորություններ եւ որոշակի ծրագրեր ջրի տակ, ուստի կարող է սպառնալ սուզանավային մալուխներին, որոնք թույլ են տալիս տեղեկատվություն փոխանցել աշխարհով մեկ»,- ասել է զինվորականը: