Ֆրանսիայի Տարածքային զարգացման նախարար Քարոլին Քայեն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին «այս մարդիկ» անվանելուց հետո։ Այժմ նրան կոչ են անում հրաժարական տալ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նախարարի արտահայտությունը շատերին է զայրացրել՝ այդ թվում իր գործընկերներից եւ ակտիվացրել է իշխանության անդամների կողմից «խտրական վերաբերմունքի» վերաբերյալ քննարկումները:

Ավելի քան 100 հայտնի գործիչներ Journal du dimanche-ում հրապարակել են կոչ՝ հարցնելով, թե ինչու է Քայեն դեռ կառավարությունում: Կոչին միացած գործիչների շարքում են եղել խորհրդարանի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիմպիական մեդալակիր, բժիշկներ, արվեստագետներ, նախկին վարչապետ, Մակրոնի նախկին գլխավոր խորհրդական եւ այլն:

Հարցազրույցի ընթացքում ախարարին հիշեցրել էին, որ 2013 թվականին, երբ ընդունվում էր միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենք եւ միասեռ ընտանիքներին հնարավորություն էր տրվում երեխա որդեգրելու, նա դա անբնական էր անվանել:

Նա խարարը նշել է, որ այն -ամանակ էլ ասել է, որ օրենքն ընդունվելու դեպքում անվերապահորեն կկիրառի այն:

«Այս մարդկանց մեջ ես շատ ընկերներ ունեմ, եւ անարդար քննադատությունն ինձ հետապնդում է, ինչը տխրեցնում է», - ասել է նախարարը:

«Այս մարդիկ» արտահայտությունը զայրացրել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին եւ հրաժարականի մասին կոչեր հրահրել: Նրան դատի են տվել հրապարակային վիրավորանքի համար։

Նախարարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ցավում է եւ նամակներ է հղել`ներողություն խնդրելով: Նա Le Parisien-ին ասել է, որ մեկնաբանությունները բացարձակապես չեն արտացոլում իր տեսակետները։

Սակայն շատերը կասկածում են նրա փոփոխական մտքերին ու ասում, որ վնասն արդեն հասցված է: