Շատերի համար գուցե ընդունելի չէին իր արտահայտությունները, բաց ինքը անկեղծ մարդ էր եւ այդպես անկեղծ գնաց: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը, ով ընկերական հարաբերությունների մեջ է եղել պրոդյուսերի հետ:
«Փոքր ժամանակվանից մինչեւ իր կյանքի վերջը Արմենը ազատ մարդ է եղել, ստեղծագործ, ինքնուրույն մարդ է եղել, ինքն իր էությամբ արեւ է եղել եւ արեւի մեջ պոռթկումներ է լինում եւ այդպես վառվեց, գնաց, բայց ամենաբվարի լավ հիշողություններն ունեմ իր մասին: Շատերի համար գուցե ընդունելի չէին իր արտահայտությունները, բաց ինքը անկեղծ մարդ էր եւ այդպես անկեղծ գնաց: Արմենի օրինակը շատ լավ օրինակ է, որին պետք է հետեւել»,- ասաց նա` իր ցավակցությունը հայտնելով Արմեն Գրիգորյանի հարազատներին:
Նրա կարծիքով` Արմեն Գրիգորյանը րեն պարտված չէր համարում եւ մինչեւ վերջ էլ պայքարով մահացավ:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:





























