Շոտլանդիայում դրոններից պաշտպանության համակարգերի կենտրոն կկառուցվի։

Պաշտպանական եւ հետախուզական տեխնոլոգիաների բրիտանական Raytheon ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը ընդգծում է անօդաչու թռչող սարքերի սպառնալիքը: Էլեկտրոնային պատերազմի համակարգերի ընկերության նախագահ Անաբել Ֆլորեսը BBC-ին ասել է, որ «էժան լազերների պահանջարկը, որը կարող է դիմակայել անօդաչու թռչող սարքերի, հրթիռների եւ ականանետների ասիմետրիկ սպառնալիքներին, կտրուկ աճում է»։