Եվրոպա ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում ԵՄ տնտեսությունը կարող է կրճատվել ՀՆԱ 1,5 տոկոսով, գրում է Politico-ն։ 

Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է, որ դաժան ձմեռը ավելի կկրճատի բլոկի տնտեսությունը։

«Ցուրտ ձմռանը գործողությունների հետաձգման ծախսերը զգալիորեն կբազմապատկեն ԵՄ-ի համար ծախսերը՝ ՀՆԱ-ի վրա ազդելով միջինը 0,9-ից մինչեւ 1,5 տոկոս, եւ հատկապես ամենաշատ տուժած անդամ երկրների համար», -ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրություն մեջ։