Ռուսական գազի հոսքերը «Հյուսիսային հոսք 1» գազատարով կվերսկսվեն հինգշաբթի՝ պլանային տեխնիկական սպասարկումից հետո, Reuters-ին հայտնել են արտահանման ծրագրերին ծանոթ երկու աղբյուրներ:
Խողովակաշարը, որին բաժին է ընկնում դեպի Եվրամիություն ռուսական բնական գազի արտահանման ավելի քան մեկ երրորդը, փակվել է հուլիսի 11-ին՝ տարեկան տասնօրյա տեխնիկական սպասարկման համար:
Աղբյուրները Reuters-ին հայտնել են, թե ակնկալվում է, որ խողովակաշարը կվերսկսի աշխատանքը ժամանակին, բայց օրական 160 միլիոն խորանարդ մետրից պակաս թողունակությամբ:
Հունիսին «Գազպրոմ» էներգետիկ հսկան գազի արտահանումն այդ երթուղով կրճատել է մինչեւ հզորության 40 տոկոս՝ պատճառաբանելով տուրբինի վերադարձի ձգձգումները, որին Siemens Energy-ը սպասարկում է Կանադայում:
«Նրանք («Գազպրոմը») կվերադառնան հուլիսի 11-ից առաջ եղած մակարդակներին»,- ասել է աղբյուրներից մեկը հինգշաբթի օրվանից «Հյուսիսային հոսք 1»-ով սպասվող գազի ծավալների մասին։





























