Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գրիգորի Գալագանին ազատել է Ուկրաինայի Զինված ուժերի Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի պաշտոնից եւ նրա տեղը նշանակել է Վիկտոր Խորենկոյին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Համապատասխան հրամանագրերը տեղադրված են Ուկրաինայի նախագահի կայքում։

Հրամանագրերում նշված չեն կադրային փոփոխությունների պատճառները։

Գրիգորի Գալագանն այդ պաշտոնում 2020 թվականի օգոստոսի 25-ին էր նշանակվել։