Սլովակիան կարող է քննարկել խորհրդային ժամանակների «ՄիԳ» կործանիչների իր նավատորմը Ուկրաինային փոխանցելու հարցը: Այս մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադն իր բրիտանացի գործընկեր Բեն Ուոլասի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է AP-ն։
«Մենք կարող ենք քննարկել 11 «ՄիԳ-29» կործանիչների ապագան այն բանից հետո, երբ դրանք, , ամենայն հավանականությամբ, մինչեւ օգոստոսի վերջ դուրս կբերվեն շահագործումից»,- ասել է նա։
«Որոշումը դեռ ընդունված չէ, այս պահին քննարկումներ չկան, եւ մենք պատրաստ ենք դա ավելի ուշ քննարկել»,- ասել է Նադը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային մարտական ինքնաթիռների տրամադրումն դաշնակիցների հետ մատակարարման հետեւանքների ավելի լայն քննարկում կպահանջի։ «Բայց ես կարող եմ ձեզ ասել, որ «ՄիԳ-29»-ի հարցում ուկրաինացիներին օգնելու մասով դրական վերաբերմունք կա»:
Սլովակիան պայմանագիր է ստորագրել ԱՄՆ 14 F-16 Block 70/72 կործանիչների գնման մասին՝ իր «ՄիԳ-29»-երը փոխարինելու համար, սակայն մատակարարումների մեկնարկը երկու տարով հետաձգվել է:
Սլովակիան պատերազմի սկզբից Ուկրաինային ծանր սպառազինություն է մատակարարում, այդ թվում՝ խորհրդային ժամանակաշրջանի «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգ, ռազմական ուղղաթիռներ եւ հազարավոր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Սլովակիան նաեւ ինքնագնաց հաուբիցներ է վաճառել Ուկրաինային։





























