Չորեքշաբթի Ճապոնիայի եւ Ինդոնեզիայի ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել կապերը ծովային անվտանգության եւ կլիմայի փոփոխության, էներգետիկայի եւ ասիական արշիպելագի միջեւ ներդրումների ոլորտում, հաղորդում է AP-ն:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսին ասել է, որ Ճապոնիան աջակցություն կտրամադրի «Ինդոնեզիայի ծովային անվտանգության կարողությունների հետագա ամրապնդմանը՝ Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծովային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար»:
Կիսիդան նաեւ հայտարարել է, որ Տոկիոն 43.6 միլիարդ իեն (318 միլիոն դոլար) վարկ է տրամադրում Ինդոնեզիայի ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման եւ բնական աղետների կանխման համար։
Վիդոդոյի այցը Ճապոնիա հաջորդել է նրա՝ Չինաստան կատարած այցին, որտեղ նա հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ եւ պաշտոնապես հրավիրել նրան աշնանը Բալիում կայանալիք G20 գագաթաժողովին: Երեքշաբթի երկու ղեկավարները քննարկել են նաեւ առևտրից մինչեւ ծովային համագործակցության հարցեր:
Չնայած Ինդոնեզիան եւ Չինաստանը ընդհանուր առմամբ դրական հարաբերություններ են պահպանում, Ջակարտան մտահոգություն է հայտնել Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունների կապակցությամբ:





























