Թուրքիան օգոստոսի 9-ին կվերսկսի բնական գազի հետախուզումը Միջերկրական ծովում, հայտարարել է էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, փոխանցում է Ahval-ը։
«Վերջերս ձեռք բերված Abdülhamid Han հորատման նավը Թուրքիայի ծովային իրավասության սահմաններում գործունեություն սկսելու մանդատ ունի»,- երեքշաբթի Haber Global-ին տված հարցազրույցում ասել է Դյոնմեզը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներն այն մասին, թե որտեղ է նավը գազ փնտրելու, կհայտնի Տասուկու հարավային նավահանգստում աշխատանքների մեկնարկին նվիրված արարողության ժամանակ, ասել է Դյոնմեզը։





























