Հարավային Կորեայի վարչապետ Հան Դակ Սուն չորեքշաբթի օրը խորհրդարանին ասել է, որ խորհուրդ կտա նախագահ Յուն Սուկ Յոլին ներում շնորհել Samsung Electronics ընկերության փոխնախագահ Ջեյ Լիին, հաղորդում է Reuters-ը։ 

Լին՝ աշխարհի երկրորդ խոշորագույն պայմանագրային չիպեր արտադրողի ժառանգորդը, անցյալ հունվարին դատապարտվել է կաշառակերության եւ յուրացման համար, սակայն օգոստոսին պայմանական վաղաժամկետ ազատվել է 30-ամսյա պատիժը կրելուց հետո:  

Եթե ​​նախագահը համաձայնի, ապա ներումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 15-ին Հարավային Կորեայի անկախության օրը։