ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայց ներկայացնել CNN-ի դեմ՝ մեդադրելով 2016-ի նախագահական արշավից ի վեր զրպարտության համար։ «Ես ծանուցել եմ CNN-ին նրանց զրպարտչական բազմակի հայտարարությունների հետ կապված հայց ներկայացնելու իմ մտադրության մասին,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։- Ես նաեւ միջոցներ կձեռնարկեմ այլ ԶԼՄ-ների դեմ, որոնք զրպարտել են ինձ եւ խաբել հանրությանը 2020-ի ընտրություններում կեղծիքների ճնշող ապացույցների մասին։ Ես երբեք չեմ դադարի պայքարել հանուն ճշմարտության եւ մեր երկրի ապագայի»։

Թրամփի փաստաբանների 282 էջանոց նամակում CNN-ի ղեկավարներին կոչ է արվում հերքել կամ շտկել Թրամփի մասին բազմաթիվ հայտարարությունները եւ հրապարակված պատմությունները, որոնք իրավաբանների կարծիքով կեղծ են եւ զրպարտիչ: