Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետեւանքների մասին։
Դիվանագետն ընդգծել է, որ եթե Փելոսին գնա Թայվան, ապա դա կլինի Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն եւ «մեկ Չինաստան» սկզբունքի միտումնավոր խախտում։ Նա հավելել է, որ Փելոսիի այցը լուրջ վնաս կհասցնի Չինաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ սպառնալիք կստեղծի Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության համար։ «Դա լուրջ վնաս կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին եւ կհանգեցնի շատ լուրջ իրադարձությունների ու հետեւանքների»,-ասել է դիվանագետը։





























