Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը կոչ է արել Չինաստանին չսրել իրավիճակը Թայվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ կապված՝ ընդգծելով, որ պոտենցիալ այցը որեւէ շարժ չի նշանավորում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում, տեղեկացրել է CNN-ը։
«Պեկինը պատճառներ չունի հնարավոր այցը վերածելու ճգնաժամի կամ հակամարտության, կամ այն օգտագործելու որպես պատրվակ Թայվանի նեղուցում կամ դրա շուրջ ագրեսիվ ռազմական ակտիվությունն ուժեղացնելու համար»,- ասել է Սպիտակ տան հաղորդակցությունների գծով ռազմավարական համակարգող Ջոն Քիրբին։
Սպասվում է, որ Փելոսին Թայվան կայցելի Ասիայում շարունակվող իր շրջագայության շրջանակում։ ԶԼՄ-ների համաձայն՝ Փելոսին Թայվան պետք է այցելի երեքշաբթի։
Չինաստանը նախազգուշացրել է Փելոսիի կղզի այցելության «աղաղակող քաղաքական հետեւանքների» մասին։ Չինացի պաշտոնատար անձինք կրկին հայտարարել են, որ ազգը «ձեռքերը ծալած չի նստի», եթե Պեկիննն զգա, որ իր «ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը» սպառնալիքի տակ են։





























