ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սկանդալային այցից հետո լքում է Թայվանը, հաղորդում Է Reuters-ը: 

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում ամերիկացի քաղաքական գործիչը հրաժեշտ է տալիս տեղացի քաղաքական գործիչներին եւ բարձրանում օդանավ։  

Նենսի Փելոսին Թայվան է ժամանել օգոստոսի 2-ին։ Ըստ ծրագրի՝ նախատեսվում էր տեսախորհրդաժողով անցկացնել։ Նա հանդիպել է Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ եւ ողջույնի ճաշկերույթի մասնակցել պատմական կառավարական առանձնատանը: