Ավստրալիայի վարչապետը հայտարարել է վերջին 10 տարում առաջին անգամ զորքերի մարտունակության ստուգման մասին Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է վերջին 10 տարում առաջին անգամ զորքերի մարտունակության ստուգման մասին, հաղորդում է SBS News-ը:

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է  երկրի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների ֆոնին ժողովրդին պաշտպանելու համար։  

Բանակի մարտունակության ստուգումը կանցկացնեն  պաշտպանության նախկին նախարար Սթիվեն Սմիթը եւ պաշտոնաթող օդային մարշալ Անգուս Հյուսթոնը։