Թայվանը հրթիռային համակարգեր է տեղակայում՝ Չինաստանի օդային ուժերին հետեւելու համար, եւ նավերը մոտ է պահում «միջին գծին»՝ չինական նավատորմը վերահսկելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թայվանական աղբյուրը։

«Թայվանը հրթիռային համակարգեր է տեղակայում «միջին գծի» մոտ՝ չինական օդուժի գործողություններին հետեւելու համար։ Նավերը գտնվում են այդ գծի մոտ»,-ասել է աղբյուրը։ 

Ըստ աղբյուրի տվյալների՝ չինական մոտ 10 նավ ժամանակավորապես հատել է Թայվանի նեղուցը։