ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայբեյ «ագրեսիվ ակտիվության» պատճառ չէ, դա սովորական եւ նորմալ այց էր։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ոչ մի պատճառ չկա այցն օգտագործել որպես Թայվանի նեղուցում ագրեսիվ ռազմական գործողությունների  համար պատրվակ։ Մեր երկրների օրենսդիրների համար միջազգային ճանապարհորդությունը սովորական եւ նորմալ երեւույթ է»,-գրել է Բորելը Twitter-ի իր էջում:  

Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին։