ԱՄՆ-ը հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձնական արձակումը, որպեսզի խուսափի Պեկինի հետ լարվածության սրումից՝ Թայվանի մերձակայքում Չինաստանի ուժի ցուցադրման ֆոնին: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը պլանավորում էին այս շաբաթ փորձնական արձակում իրականացնել Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայից։ ԱՄՆ պաշտոնյաները չեն հստակեցրել, թե որքան կտեւի հետաձգումը, սակայն նրանցից մեկը նշել է, որ այն կարող է տեւել 10 օր, հաղորդում է Journal-ը։
Ապրիլին ԱՄՆ զինվորականները չեղարկել էին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումները։ Այդ հետաձգումը նպատակ ուներ նվազեցնելու միջուկային լարվածությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի ժամանակ։
Միջուկային զենք կրելու ունակ Minuteman III-ն ԱՄՆ-ի ռազմական ռազմավարական զինանոցի առանցքային մասն է: Հրթիռն ունի ավելի քան 9660 կմ հեռահարություն եւ կարող է շարժվել մոտ 24000 կմ/ժ արագությամբ։



























