Պեկինը հայտարարում է մի շարք ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման մասին՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ այս շաբաթ Թայվան կատարած այցին: 

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաեւ հայտարարել է, որ դադարեցնում է կլիմայի վերաբերյալ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաեւ համագործակցությունը միջսահմանային հանցագործությունների կանխարգելման եւ անօրինական միգրանտների հայրենադարձման ուղղությամբ։