Թեթեւատլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) հաստատել է ռուսաստանցի ցատկորդ Ելենա Իսինբաեւայի ձողացատկի ռեկորդը՝ 5 մետր 6 սանտիմետր, որը նա սահմանել էր Ցյուրիխում «Ոսկե լիգայի» մրցումներում, հայտնում է REGNUM գործակալությունը:

Հիշեցնենք, որ այդ ռեկորդը (թվով 27-ը) նա սահմանեց Բեռլինում կրած անսպասելի ձախողումից հետո, որտեղից նա վերադարձել էր առանց մեդալի:

Ի դեպ, այսօր Իսինբաեւային Իսպանիայում կհանձնեն Աստուրիայի արքայազնի հեղինակավոր մրցանակը: Ռուսաստանցի մարզուհին այդ մրցանակին արժանացել է 2009թ. սպորտի բնագավառում ձեռքբերումների համար: