Ադրբեջանի Զաքաթալայի եւ Բելոկանի շրջաններում սկսված հեղեղումները մի շարք պատահարների պատճառ են հանդիսացել, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» թերթը` նշելով, որ օգոստոսի 21-ի երեկոյան ժամերից սկսած` երկրի հյուսիս-արեւմտյան շրջաններում անկայուն եղանակային պայմաններ են ստեղծվել:

Թալաչայ, Կաթեխչայ, Բելոկան, Մազիմ, Սլիբան եւ Մազիխ գետերում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է եւ գերազանցում է նորման, որը հեղեղումների պատճառ է հանդիսացել: «Պոլիգոնը» հայտնում է, որ հեղեղումների հետեւանքով ավերվել են կամուրջներ, մի շարք բնակելի տարածքներ հոսանքազրկվել են: