Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը չի կարողանա մասնակցել օգոստոսի 28-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մի քանի օր առաջ Հակոբյանը անհաջող սայթաքել էր եւ կոտրել ոտքը: Վիրահատությունից հետո բժիշկները գրոսմայստերին հանձնարարել են մի քանի շաբաթ ուղեւորություններ չկատարել:

Այսպիսով, Աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի միայն երկու ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Արման Փաշիկյանը, հաղորդում է Armchess.am-ը: