Թուրքիայի մշակույթի նախարարության թույլտվությամբ եւ աջակցությամբ Հրանտ Դինքի հիմնադրամը վերականգնողական նախագիծ է իրականացնում Էլյազիգից ոչ հեռու գտնվող հին հայկական Հաբաբ գյուղում: Ինչպես տեղեկացնում է «Nouvelles dArménie»-ին, աշխատանքները կշարունկվեն երեք ամիս, կխրախուսվի երիտասարդ կամավորների մասնկցությունը:
Երիտասարդ կամավորները նախագծի թիմի հետ կմնան գյուղում եւ մերձակայքում` վերականգնելու համար գյուղի հին շատրվանը: Նրանք հնարավորություն կունենան աշխատել շինարարական խմբերից մեկի հետ եւ ծանոթանալ տարածքին:




























