Նորվեգիան եւ Բրիտանիան Ուկրաինային նորվեգական Black Hornet միկրոանօդաչուներ կտրամադրեն, նշվել է Նորվեգիայի կառավարության հաղորդագրությունում։
«Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան միավորում են ուժերը, որպեսզի ձեռք բերեն նորվեգական Black Hornet միկրոդրոններ՝ Ուկրաինային նվիրելու համար։ Արժեքը կազմելու է 90 միլիոն նորվեգական կրոն (9,2 մլն ամերիկյան դոլար)»,- նշվել է կառավարության կայքի հաղորդագրությունում։
Օգնության փաթեթը ներառում է դրոններ, պահեստամասեր, դրանց տեղափոխում եւ կիրառման ուսուցում։ Ֆինանսավորումը տրամադրելու է Բրիտանիայի ղեկավարած հիմնադրամը, որին Նորվեգիան 400 մլն նորվեգական կրոն (41,1 մլն ԱՄՆ դոլար) է փոխանցել։
Նշվել է, որ այդ դրոններն օգտագործվում են հետախուզության եւ թիրախները հայտնաբերելու համար։
Ուկրաինայի համար նաեւ ձեռք կբերվի դրոններից պաշտպանության համակարգ՝ մոտ 100 մլն նորվեգական կրոն (10,2 ԱՄՆ դոլար) արժողությամբ։ Խոսքը բրիտանական SteelRock Technologies ընկերության Nightfighter համակարգի մասին է։





























