Աշխարհի ամենախոշոր դեղագործական ընկերություններից մեկը` «Նիկոմեդը», իրավունք է ստացել ԱՊՀ շուկայում վաճառելու «Norgine» ընկերության «Մովիպրեպ» պրեպարատը, որը նախատեսված է աղիների մաքրման համար, հաղորդում է «Pharma Times»-ը:
Գործարքն ընդգրկում է Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները: Ֆինանսական մանրամասներ հայտնի չեն:
«Մովիպրեպ»-ը կարող է օգտագործվել աղիների մաքրման ցանկացած կլինիկական պրոցեդուրայի հմար, ինչպիսին, օրինակ, կոլոնոսկոպիան է: «Նիկոմեդ Ռուսաստան-ԱՊՀ» ընկերության նախագահ Յոստեյն Դեյվիդսոնը նշել է, որ Եվրամիության երկրներում նախապատվություն է տրվում այս պրեպարատին, եւ ընկերությունն աշխատելու է նոր շուկայում հավանություն ստանալու ուղղությամբ:




























