21-ամյա հայուհին, ով անցած տարի Գլենդեյլում ավտոմեքենայի ղեկին կարճ հաղոդագրոթյուն գրելու պատճառով վրաերթի էր ենթարկել 80-ամյա մի ծերունու, օրերս հայտարարել է, որ մտադիր չէ վիճարկել իրեն ներկայացված մեղադրանքը։ Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը։
Լոս Անջելեսի Գլխավոր դատարանի դատավոր Պատրիկ Հեգարրտին Անի Ոսկանյանի համար եռամյա ձեւական փորձաշրջան (պայմանական պատժի ձեւ), 300 ժամյա հասարակական աշխատանք է նշանակել, ինչպես նաեւ պարտավորեցրել ցածր եւ ավագ դպրոցի սովորողների համար ընթացքի ժամանակ հաղորդագրություններ գրելու վնասի մասին դասախոսությունների ծրագիր մշակել։
Ոսկանյանին, ով մեղադրվում է ոչ դիտավորյալ կերպով Միսաք Ռանչպարին սպանելու մեջ, արգելվել է մեքենայում բջջային հեռախոս ունենալ։ Նա նաեւ երեք տարով զրկվել է վարորդական իրավունքից։




























