Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության այցը Զապորոժիեի ԱԷԿ եւ մտադիր է կայանի շրջակայքի գոտու ամբողջական ապառազմականացման հասնել։
Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտնել էին, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության՝ Զապորոժիե ԱԷԿ կատարած այցից առաջ Ուկրաինայի զինված ուժերը քաղաքը գնդակոծել են օրվա ընթացքում ավելի քան 60 անգամ։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել էր, որ գործակալությունը ցանկանում է մշտական առաքելություն կազմակերպել ZNPP-ում։ Նրա խոսքով՝ առաքելության առջեւ շատ կարեւոր խնդիր է դրված՝ իրատեսորեն գնահատել կայանի իրավիճակը եւ կայունացնել այն։





























